1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված սեմինարն անցկացրին Լեհաստանից ժամանած փորձագետները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.12.2016 10:23 Միջոցառումներ
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված սեմինարն անցկացրին Լեհաստանից ժամանած փորձագետները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 5-ից ոստիկանության կրթահամալիրում իր աշխատանքը սկսեց «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով սեմինարը, որի անցկացման նպատակով Երևան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին մասնավորապես՝ Եվրոպական Միության թմրամիջոցների ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի շրջանառության ռազմավարությանը և գործողությունների ծրագրերին, Լեհաստանի թմրամիջոցների հակազդման ազգային ծրագրին, ոլորտը կարգավորող իրավական ակտերին:
Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր:

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի մոտ կայացավ ամփոփիչ հանդիպումը:
Տիգրան Եսայանը շնորհակալություն հայտնեց լեհ գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության ծառայողներին իրենց փորձը հաղորդելու համար՝ նշելով, որ անդրազգային հանցավորության այս տեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը խիստ կարևոր է և պետք է իրականացվի փորձի փոխանակման, ժամանակակից մեթոդների ներդրման և մասնագետների վերապատրաստման միջոցով:
Լեհական պատվիրակության ղեկավար Վալդեմար Կրավչուկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատեց այս տարվա ընթացքում Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանության կողմից իրականացված զգալի աշխատանքները և հույս հայտնեց, որ նման արդյունավետությամբ աշխատանքները կշարունակվեն նաև 2017 թվականին: