1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՔՈԳՎ ծառայողները Տավուշի գործընկերների հետ հայտնաբերեցին հետախուզվողին

ՔՈԳՎ ծառայողները Տավուշի գործընկերների հետ հայտնաբերեցին հետախուզվողին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գլխավոր վարչությունը հատկապես հերևողական է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվողների հարցում, և հայտնաբերված հերթական հետախուզվողը հենց այդպիսին էր: Այս դեպքով օպերատիվ տեղեկությունն իրացվեց Տավուշի քրեական ոստիկանների հետ։ Մարտի 12-ին, ժամը 17.40-ին, Վանաձորի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցում, իր հաշվառման հասցեում, հայտնաբերվեց և Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ, որը նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից նույն վարչության կողմից հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության մեղադրանքով: Նա ներկայացվեց Դիլիջանի քննչական բաժին: Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին` հենց Դիլիջանում։ Ըստ քննության տվյալների`այդ օրը 48-ամյա տղամարդը և դեռևս չպարզված երկու անձ, ժամը 18.40-ին, հարմարեցված բանալիով բացել էին Մյասնիկյան փողոցի բնակարաններից մեկի դուռն ու մուտք գործել: Ժամը 20.15-ի սահմաններում, երբ վերադարձել էին բնակարանատիրոջ թոռները, 48-ամյա տղամարդն ու հանցակիցները դեռ տանն էին։ Հանդիպելով խոհանոցում` նրանք բռնություն են գործադրել թոռներից մեկի նկատմամբ, քաշել-հրելով միջանցքից նրան տարել հյուրասենյակ, և այդ ընթացքում 48-ամյա տղամարդը երկու անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև տղամարդն ու հանցակիցները դիմել են փախուստի՝ տանելով հափշտակած երեքուկես միլիոն դրամը, 330 հազար դրամի զարդեր և այլ իրեր:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ դեկտեմբերի 16-ին 48-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: