Խոշոր չափերով գողության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունը Նոր Նորքի համայնքային ոստիկանների հետ իրացնելիս նոյեմբերի 24-ին` ժամը 19-ին, մայրաքաղաքի Իսահակյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Գալշոյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդը:
2024 թվականի ապրիլի 3-ից նա հետախուզվում էր խոշոր չափերով գողության մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
