Քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի և Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում ստացված օպերատիվ տեղեկությունը Մասիսի համայնքային ոստիկանների հետ իրացնելիս, սեպտեմբերի 9-ին` ժամը 9.20-ին, Այնթապ գյուղում հայտնաբերել են Սպիտակ քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդու: Օգոստոսի 25-ից նա հետախուզվում էր պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: