1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը

13.12.2024 14:52 Պաշտոնական
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը դեկտեմբերի 12-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի և հանցավորության գրասենյակի Ուղևորների և բեռների վերահսկողության ծրագրի տարածաշրջանային համակարգող Նաիդա Չամիլովայի գլխավորած պատվիրակությանը։
Կարևորելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում ձևավորված Քրեական ոստիկանության դերը հանցավորության դեմ պայքարում՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումը ՀՀ կառավարության և ՆԳ նախարարության առաջնահերթություններից է։
ՔՈԳՎ պետն ընդգծել է սահմանային կետերով իրականացվող ապօրինի թմրաշրջանառության կանխարգելմանը միտված քայլերի կարևորությունը, մասնավորապես՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, վերապատրաստումները և այլն։
Նաիդա Չամիլովան պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը մասնավորապես՝ սահմանային կետերում ուղևորների և բեռների վերահսկման ուղղությամբ։ Սահմանային կետերում ուղևորների և բեռների
հսկման գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա ավելի մեծ քանակով թմրամիջոցներ հայտնաբերել։
Հանդիպմանը քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, այդ թվում՝ Մեղրիի սահմանային անցակետում ուղևորների և բեռների վերահսկման ստորաբաժանման ստեղծումը։