ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

28.11.2019 16:16 Պաշտոնական

Նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի, գլխավոր ու մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներ Տիգրան Եսայանին և Արթուր Մարտիրոսյանին։ Արման Սարգսյանն անդրադարձավ նրանց ծառայողական կենսագրությանը՝ ընդգծելով, որ և՛ Տիգրան Եսայանը, և՛ Արթուր Մարտիրոսյանը համակարգում դրական հետագիծ ու փորձ ունեցող պրոֆեսիոնալներ են, որոնք ծառայողական կենսագրությունը սկսել են շարքայինից և իրենց ջանասիրությամբ ու մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ հետագայում զբաղեցրել բարձր ու պատասխանատու պաշտոններ։ Տիգրան Եսայանը զբաղեցրել է ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ Արթուր Մարտիրոսյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր՝ մինչ այդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը։ Արման Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ տեղակալներին, հույս հայտնեց, որ նրանց պաշտոնավարումը կլինի բեղմնավոր, իսկ արդյունքը՝ տեսանելի ոչ միայն համակարգում, այլև հասարակության մեջ։
Ավարտին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարեց ակտիվացնել հանցավորության դեմ պայքարը բոլոր ուղղություններով՝ հատուկ շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։