68-ամյա տղամարդը հետախուզվում էր փողերի լվացման մեղադրանքով

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 4-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 68-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր փողերի լվացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: