1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտեցին գողություններն ու գողության փորձը

05.03.2025 17:47 Գողություն

Առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 9-ին: Կեսօրին մոտ զանգած տղամարդը հայտնում էր, որ մոտ մեկուկես ժամ առաջ կոտրել են մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող իր խանութ-սրահի դռան բռնակը: Արաբկիրի համայնքային ոստիկանները մեկնեցին խանութ և պարզեցին, որ պատճառվել է միայն գույքային վնաս, իսկ խանութ մտնել չի հաջողվել:
Արդեն հաջորդ օրը ստացվեց ևս մեկ ահազանգ: Փետրվարի 10-ի առավոտյան ժամը 5.30-ին ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները հայտնաբերել էին, որ կոտրված է Մամիկոնյանց փողոցում գտնվող խանութի դուռը: Սեփականատերը տվեց հաղորդում, որ այս անգամ կա նաև նյութական վնաս. գողացել էին տարատեսակ ծխախոտեր:
Իրավապահները միայն հետո պիտի ճշտեին, որ այս երկու հանցադեպերը, ինչպես նաև ավելի ուշ գրանցված գողությունը նույն անձի գործն է:
Իսկ հաջորդ ահազանգը փետրվարի 20-ին էր: Գիշերվա ժամը 4-ին բարեխիղճ մի քաղաքացի զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ հենց այդ պահին Կոմիտասի պողոտայում խանութից գողություն է կատարվում:
Արաբկիրի համայնքային ոստիկանները հնարավորինս արագ մեկնեցին դեպքի վայր, սակայն գողն արագ էր գործել: Ավելի ուշ խանութի անվտանգության աշխատակիցը տվեց հաղորդում, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել են էլեկտրական ծխախոտի խանութի մուտքի դուռը և գողացել մեկ միլիոն 400 հազար դրամի ծխախոտ:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի վայրում կատարվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Արաբկիրի համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին երկու օր անց:
Փետրվարի 22-ին, առավոտյան ժամը 10-ին մոտ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվեց, գողություններ և գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվեց և Արաբկիրի բաժին տեղափոխվեց Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: