Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են գողության փորձ կատարած երիտասարդին

Հունիսի 11-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ գիշերը ապօրինի մուտք են գործել Աբովյան քաղաքի Գառնիի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարան։
Նշված հասցե մեկնած քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 4-ից 4.30-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը բացելու միջոցով մտել են տուն, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողության փորձը կատարել է Աբովյան քաղաքի 17-ամյա բնակիչը: Նա Գառնիի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: