ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ բացահայտվել է հերթական ապօրինի խաղատունը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հոլիվուդ» անվամբ թաղամասում` վարձակալության հանձնված առանձնատներից մեկում, գործում է ապօրինի խաղատուն, որտեղ կազմակերպվում են «պոկեր» տեսակի շահումով խաղեր։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա փետրվարի 3-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու հատուկ նշանակության վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Պարզվեց, որ առանձնատունը փաստացի վարձակալած անձինք, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպել են «պոկեր» տեսակի շահումով խաղեր՝ մասնակցողներին վաճառելով 1000, 5000 ու 25000 դրամին համարժեք խաղաքարեր։ Բացի այդ, վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների յուրաքանչյուր շահումից կատարվել են 5 տոկոսի չափով գանձումներ՝ հօգուտ կազմակերպիչների։ Ապօրինությունների հետևանքով առնվազն պետական տուրքի չափով պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են խաղատնային բազմատեսակ պարագաներ։ ՔՈԳՎ բերման ենթարկված խաղերի կազմակերպիչ և մասնակից անձանց խուզարկությամբ  հայտնաբերվել են խաղասրահում շրջանառելու համար նախատեսված խոշոր չափի գումարներ, մարիխուանայի նմանվող զանգված, կաթուցիչ, դանակ և այլն։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: