1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Քրեական և համայնքային ոստիկանները բացահայտել են Ազատանում կատարված բնակարանային գողությունը

09.01.2026 15:44 Գողություն
Քրեական և համայնքային ոստիկանները բացահայտել են Ազատանում կատարված բնակարանային գողությունը

Բնակարանային գողության ահազանգը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր դեկտեմբերի 30-ին. տեխնիկական միջոցների գործադրմամբ հանելով պատուհանի ճաղավանդակը՝ Ազատան գյուղի մի տնից գողություն էին կատարել: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզի և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ հայտնել է, որ իմանալով համագյուղացիների տնից բացակայելու մասին՝ ճաղավանդակը հանելու և ապակին կոտրելու միջոցով մտել է ներս և գողացել 140 000 դրամ ու մեդալներ։
Ազատան գյուղի 25-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: