Պարեկային ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
❗️Հայտնաբերվել է՝
✔️ 5 ինքնաձիգ,
✔️2 հրացան,
✔️2 մարտական ատրճանակ,
✔️5 գազային ատրճանակ,
✔️230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ,
✔️10 դանակ և կռփազենք։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։
