1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.12.2020 12:14 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17.05-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի որոնցից մեկի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 17.40-ին, Երևանի Երևանյան խճուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնություն են ցույց տվել 40-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
ժամը 22.50-ին քաղաքացին հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքները:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 85-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Ֆորդ Ֆուշիոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացուն, որը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Բիդ Ֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի. «Բիդ Ֆ-ի» 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: