1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ ու ատրճանակ․ մայրաքաղաքի պարեկների բացահայտումը

Հոկտեմբերի 18-ին` ժամը 10-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում Երևանի պարեկները նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ օպերատիվ տեղեկության, զբաղվում էր տեղադրելու միջոցով թմրանյութի իրացմամբ: Սահմանված կարգով պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի:
Արցախի պողոտայում «ԲՄՎ»-ն ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած պայուսակը նետել մոտակա այգին ու փորձել փախչել, սակայն դա էլ չի հաջողվել:
Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ է, 26 տարեկան:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը, քրեական վարույթի շրջանակում, կատարվել է դեպքի վայրի զննություն: Երիտասարդի նետած պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ` ընդհանուր մոտ 57 գրամ քաշով: Պայուսակում կար նաև երեք փամփուշտով լիցքավորված ատրճանակ ու ևս յոթ փամփուշտ` պահունակի գրպանում:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: