1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.04.2022 11:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 14-ին, ժամը 08.20-ին, Երևանի Էրեբունու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 51-ամյա վարորդը, որը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 17.50-ին Երևանի Պ. Սևակի փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 12-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, վրաերթ կատարելու կասկածանքով, Երևանի Ահարոնյան փողոցից բերման է ենթարկվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 33-ամյա վարորդը, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 13.35-ին, պոլիկլինիկայից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 87-ամյա քաղաքացի, որը հայտնել է, թե վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ ապրիլի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի 50-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվելէ հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 14-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել մոտոցիկլետ և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենա. 23-ամյա մոտոցիկլավարը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: