ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

24.02.2020 12:45 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում 59 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 42-ամյա քաղաքացին սրահում ընկել է և փետրվարի 21-ին, ժամը 08.55-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 20.20-ին, Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեուի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 20-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի գազալցակայանի մոտ իրար են բախվել երեք «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 21-ին, ժամը 02.40-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 46-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Փետրվարի 21-ին, ժամը 08.00-ին, Երևանի Աճառյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին ու շրջվել. 31-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 21-ին, ժամը 09.10-ին, Երևանի Դրոյի և Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 58-ամյա վարորդը և 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզական գյուղի «տաք ջուր» կոչվող տեղանքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է սահքի մեջ և բախվել բետոնե պատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. 42-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Գետափնյա և Տերյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 38-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 21-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 167-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդ Տրանզիտի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 22-ին, ժամը 10.15-ին, Երևանի Դավիթ Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211030-ի» երկու ուղևորները մարմնական վանասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 22-ին, ժամը 16.20-ին, Երևանի Հրազդանի կիրճում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 30-ամյա և «Օպելի» 32-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 22-ին, ժամը 15.25-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԶԻԼ-ի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 22-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում «Լիֆան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 22-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում «ԿամԱԶ-ի» վարորդը կայանելով ավտոմեքենան՝ դուրս է եկել արգելակային համակարգի վրա աշխատանքներ կատարելու, այդ ընթացքում ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել նրան. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Փետրվարի 23-ին, ժամը 22.05-ին, Երևանի Թամանցիների փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց :
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 29-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է տանն անհարմար շարժում կատարելիս:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է փետրվարի 17-ին, ժամը 12.00-ից ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Մ. Ադամյան փողոցի խաչմերուկում իր մոպեդով անհայտ մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 68-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ գյուղմիջյան ճանապարհին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 47-ամյա վարորդը և «Օպել Զաֆիրայի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 348-րդ կմ-ին՝ Տափերական գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել խաղողի այգում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Պասատի» 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 22-ամյա վարորդը և 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 22-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010-ի» 65-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան և Ջահուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երեք «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2104-ի» 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ներքին Քաղսի գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: