1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

18.03.2020 11:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 17-ին, ժամը 10.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 17-ին, ժամը 23.00-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 34-ամյա վարորդը, մյուսի 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 17-ին, ժամը 16.30-ին, Երևանի Նանսենի և Թոթովենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 34-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 17-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 54-ամյա մի կին եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է Սևան-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

***
Մարտի 17-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 17-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՊԱԶ-672M» ավտոբուսը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է. 40-ամյա վարորդը և 21 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 17-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: