ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

30.03.2020 12:35 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 28-ին, ժամը 00.10-ին, Երևանի Կիևյան կամրջի վրա անհայտ ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 27-ին, ժամը 02.20-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 27-ին, ժամը 14.50-ին, Երևանի Նուբարաշենի աղբավայրում «ԿամԱԶ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 27-ին, ժամը 19.40-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա բախվել են կայանված «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների. «Մազդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Հացավան-Գառնի ճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 33-ամյա վարորդը եւ 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Շատին գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Վարդանանց և Խանջյան փողոցների հատման թունելում «APACHE RTR 180-ի» մոտոցիկլիստը վրաերթի է ենթարկել 32-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 28-ին, ժամը 00.05-ին, Երևանի Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. Մեքենաներից մեկի 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Մարտի 28-ին, ժամը 15.00-ին, Երևանի Վարդաշենի 5-րդ փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 15-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 46,5-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109-ի» 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Գործարանային փողոցում «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Այվազովսկու փողոցում «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ապա պատին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին, ժամը 21.30-ին, Այգեշատ-Տանձուտ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: