ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.05.2021 11:46 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 04.06.2021

Մայիսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Օդիսսեյ Պավլովը մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Մայիսի 27-ին, ժամը 23.05-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «Օպել», «Հունդաի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Հունդաիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 10.15-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 29-ին, ժամը 00.50-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 17.20-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 23.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենան և ավտոբուսը. «Օպելի» վարորդը և ավտոբուսի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ սրունքի, ձախ նրբոլոքի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, սակայն, որ նա մայիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքում «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 09.35-ին, «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 12.00-ին, Երևանի Տերյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և մոպեդը. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 17.50-ին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արագածավան-Արտենի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «FAVCA-3252» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 339-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Վիթս» և «Լեքսուս GX» մակնիշի մեքենաներ. «Տոյոտա Վիթսի» վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «Սպինտեր» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ. «ԳԱԶելի» վարորդը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինոյի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Ջիպ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Ջիպի» և «Մերսեդեսի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրիի Խորենացու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՄԱԶ» մակնիշի մեքենաներ. «ՄԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: