ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԼՐԱՑՎԱԾ․ Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.09.2020 13:10 ՃՏ պատահարներ
ԼՐԱՑՎԱԾ․ Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նորքի այգիների փողոցում
«Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու. 21-ամյա քաղաքացին և 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.50-ին, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Հայասա» մոտոցիկլ. 23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.10-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Դեու», «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի 1-ին նրբանցքում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.30-ին, Երևանի Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոց է դիմել 45-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 5-ին, Երևանի Ամառանոցային 2-րդ տարածքում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

ԼՐԱՑՎԱԾ․ 02․10․2020թ․

Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ քաղաքացուն վրաերթի է 45-ամյա վարորդը՝ իր «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով: Նա հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.45-ին, Երևանի Գայի պողոտայում «Բիդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել պոլիկլինիկա:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Աշտարակ-Բյուրական ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Վենտո» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ . «Վենտոյի» 36-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.10-ին, Երևան-Սևան ճանապարհի 33-րդ կմ-ին «Մերսեդեսը» կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել ծառին. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 115-րդ կմ-ին իրար են բախվել «Սաման» և «ԳԱԶ-5312» բեռնատար ավտոմեքենաներ. «ԳԱԶ-5312-ի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.20-ին, Երևանի Գր. Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շենքի պատին. 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.55-ին, Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.00-ին, Երևանի Չեխովի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 09.05-ին, Երևանի Երևանյան խճուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին. 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.50-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և «Հայասա» մոպեդ. 44-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 16.50-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա իրար են բախվել «Ֆոլքսվագեն», երկու «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 09.05-ին, Երևանի Ազատության պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և բետոնե արգելապատնեշին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Արարատի մարզի Եղեգնավան գյուղի կենտրոնական ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Պեժո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վարերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 16.35-ին, Երևանի Եղբայրության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» և կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների. «Օպելի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Լրացված․ 29․09․2020թ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդ 61-ամյա Վազգեն Նազարյանը գիտակցության չգալով մահացել է:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.45-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու և Թորամանյան փողոցների խաչմերուկում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մայթեզրին կայանված երկու «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների. «ԿամԱԶ-ի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 15-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի դաշտամեջ և վթարի ենթարկվել. 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով ընդունվել է 22-ամյա քաղաքացի եւ հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արարատի մարզի Վ. Արտաշատից Մրգավան գյուղի դաշտամիջյան ճանապարհին բեռնատար մակնիշի վարորդի կողմից բեռնատարը ջրափոսի մեջ գցելու և գլխով փոխանցման տուփի երկաթյա ձողին հարվածելու հետևաքնով:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 84-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողաթմբին. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արշալույս-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2103-ի» 30-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31029-ի» 63-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Զ.Անդրանիկի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի և Արցախյան խճուղու հատման խաչմերուկում «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին. «Ուրալի» 50-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերիի 27-ին, ժամը 21.20-ին, Տավուշի մարզի Պառավաքարի խաչմերուկում «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: