ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

27.04.2020 11:29 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 22-ին, ժամը 19.20-ին, Երևանի Բեկնազարյան և Չաուշի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ-ի» 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 21.15-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 22-ին, ժամը 22.15-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 00.20-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 13.20-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 41-ամյա վարորդը և մյուս մեքենայի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հր. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 18.40-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան», «ԿԻԱ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 18.25-ի սահմաններում, Արարատի մարզի Ալագյազ-Ռյա Թազա գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը, 60-ամյա ուղևորը և «ԲՄՎ-ի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 38-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 79-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» բեռնատարի. «ՎԱԶ-21102-ի» 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 23-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 23-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 24-ին, ժամը 17.30-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 24-ին, ժամը 17.40-ին, Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 24-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 24-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Բալահովիտ-Աբովյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099-ի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 25-ին, ժամը 15.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Կենտրոնական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «ԳԱԶ-3110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 25-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 25-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Շինարարների թաղամասից Ա. Մանուկյան նրբանցք տանող ճանապարահին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այգու պարսպին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: