1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

27.02.2020 11:27 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 26-ին, ժամը 11.15-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 26-ին, ժամը 10.50-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24-ի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 26-ին, ժամը 08.20-ին, Երևանի Ամերիկյան փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածում թիվ 201 երթուղու ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 61-ամյա ուղևորը սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 26-ին, ժամը 12.45-ին, Երևանի Գալշոյան և Միկոյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 26-ին, ժամը 12.45-ին, Երևանի Հ. Ներսիսյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 26-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110», «Օպել», «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ» -ի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 26-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից մեկի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 26-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 80-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու և մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա քաղաքացի և հայտնել է, որ ավտովթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևանից Գյումրի վերադառնալիս Երևանյան խճուղում ենթարկվել է ավտովթարի:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: