1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

26.02.2020 11:49 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 24-ին, ժամը 20.30-ին, Երևանի Լուկաշինի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 21.15-ին, Երևանի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 57-ամյա վարորդը և «Օպել Զաֆիրայի» 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին «Տոյոտա Սիենա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, ապա մեքենան բախվել է «ԳԱԶ-311000» մակնիշի ավտոմեքենայի: «Տոյոտա Սիենայի» 37-ամյա վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատար և «ՎԱԶ-2106» ու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Նորապատ-Արմավիր ճանապարհին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 10,5-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Արմանիս-Ուրասար ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշին. 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 22.30-ին, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110-ի» 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ախուրյան-Կառնուտ ճանապարհի 1,3 կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 29-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 25-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Շիրակի մարզի Վարդաքար գյուղի խաչմերուկում «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: