1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.12.2020 11:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 19.30-ին, անհայտ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան ծառին բախվելու հետևանքով. ինքը եղել է ուղևորը:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.20-ին, Երևանի Բագրատունյաց և Ծովակալ Իսակովի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շևրոլեի» 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Վերին Արտաշատ գյուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 73-ամյա վարորդը և «Օպելի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «Ջիպ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Լոռու մարզի Գարգառ գյուղում «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենայի. առաջին մեքենայի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրայի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գետարգել-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Գորիսի Վ. Մամիկոնյան փողոցում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չնկատելով ճանապարհի վերևի հատվածից սահնակով սահող 13-ամյա տղային, հարվածել է վերջինիս. 13-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Մալիշկա-Եղեգնաձոր ճանապարհի 1-ն կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: