ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.06.2021 11:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 22-ին, ժամը 10.30-ին, Երևանի Զաքյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Հունդաին» բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Հունդաիի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 22-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 33-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանից Զովունի տանող ճանապարհին իր վարած «Ռենո» մակնիշի մեքենան ճամփեզրի քարերին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 03.30-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված ավտոկռունկին. «Տոյոտայում» գտնվող 38-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 19.10-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ իրար են բախվել երկու «Օպել», «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 01.00-ին, Երևանի Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երեք «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 29-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 23.30-ին, 16-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցից Սարի թաղ տանող ճանապարհին անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

***

Հունիսի 23-ին, ժամը 10.20-ին, Երևանի Գյուրջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Ապարան քաղաղի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղի դաշտում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրատարը. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Չարենցի-Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում իրար են բախվել «ՎԱԶ-21723» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21723»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 23-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 117-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 28-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: