1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ. Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

23.06.2020 13:14 ՃՏ պատահարներ
ԼՐԱՑՎԱԾ. Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 21-ին, ժամը 14.00-ից ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով 31-ամյա քաղաքացին հունիսի 22-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 22-ին, ժամը 20.20-ին, 66-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 17.30-ին, Երևանի Հր. Քոչարի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

*** ԼՐԱՑՎԱԾ. 26.06.20թ
Հունիսի 21-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աճառյան, Ռուբինյանց փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները և «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել 49-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Հյունդայի» ավտոմեքենայով:
Քննությունը շարունակվում է:

***
Հունիսի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Մոնդեոն» բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2109-ի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 22-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 22-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան և Հաղթանակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 54-ամյա ուղևորուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 22-ին, ժամը 15.15-ին, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա Ջ» և «Նիսան Ալթիմա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Ալթիմայի» 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: