ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.06.2020 16:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 19-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Աշտարակ-Փարպի ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Եղիպատրուշ-Քուչակ գյուղերի ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարին և կողաշրջվել. 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Թալին-Քարակերտ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-ՍԱԶ-3507» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենցի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Աշոտավան-Սիսիան ճանապարհին «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովին, ինչի հետևանքով կովն ընկել է 13-ամյա նախրապանի վրա. նախրապանը և մեքենայի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 19-ին, ժամը 23.30-ին, Երևանի Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2170» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շեվրոլեի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մազմանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Բավրա-Գյումրի-Երևան ճանապարհի 62-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 18-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 21-ամյա ուղևորը և «Օպել Աստրայի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շինարարների փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 05.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին. 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 12.35-ին, 42-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունիսի 20-ին, ժամը 00.40-ին, Երևանի Բելինսկու փողոցում՝ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է թունելի պատին. 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Պորշ» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21150-ի» 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Յաղդան-Ագարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 46-ամյա վարորդը և երկու ուղևորները տեղում ստացել են բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 22-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թունելի պատին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 21-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: