1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին

21.07.2018 11:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին

...
Հուլիսի 20-ին՝ ժամը 00.10-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 հասցեի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մեքենաները, ինչի հետևանքով «Օպել» -ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:


...
Հուլիսի 20-ին՝ ժամը 14.25-ին, Արսեն Մ.-ն վարելով «Օպել» մեքենան, Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 68/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:


...
Հուլիսի 20-ին՝ ժամը 22.50-ին Սասունցի Դավիթ և Բելինսկու փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես» և «ԲԻԴ» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:


...
Հուլիսի 20-ին՝ ժ.23.30-ի սահմաններում, Արման Կ.-ն վարելով «Տոյոտա Քեմրի» մեքենան, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրական սյանը և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, որի հետևանքով նա և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:


...
Հուլիսի 20-ին՝ ժամը 21.45-ի սահմաններում, Սամվել Ս.-ն վարելով <<Մերսեդես Ա-170>> մեքենան, Արարատ գյուղի Հաղթանակի փողոցի թիվ 43 տան բակից հետընթաց կատարելիս, չնկատելով վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, ինչից հետո վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է <<Արարատ>> բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:


...
Հուլիսի 20-ին՝ ժամը 7.35-ին, մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վարելով «Մերսեդես Ց» մեքենան, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել, որի հետևանքով պատճառվել է նյութական վնաս:
Նույն օրը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը Դալարիկ գյուղի ճանապարհին ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հուլիսի 20-ին՝ ժամը 19.30-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի արմնկային հոդի շրջանի, աջ թիակային շրջանի քերծվածքներ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել երիտասարդ:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը նշված վնասվածքները ստացել է հուլիսի 19-ին՝ ժամը 22.40-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկունյաց» հրապարակում, ամենագնաց վարելու ընթացքում՝ ինքնակառավարումը կորցնելու և վայր ընկնելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:


...
Հուլիսի 20-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Վերգինե Ա.-ն վարելով «Նիսսան Տիդա» մեքենան, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 120-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բաժանարար պատնեշին, որի հետևանքով նա և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Քննությունը վարում է ՃՈ ՃՏՊ հետաքննության բաժանմունքը:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: