1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

20.04.2020 12:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 17-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ավանեսովի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 21.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 08.10-ին, Երևանի Զորավար Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ-Դվին գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. 40-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ-2 ճանապարհի 69-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 37-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Սիսական-Իսրայելյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է շենքերից մեկի պատին. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան և Սասնա ծռերի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպելն» առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 13.35-ին, Լոռու մարզի Նորաշեն գյուղում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, այնուհետև մեքենան բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտին», որն էլ հարվածել է մեքենայի հետևում կանգնած 63-ամյա քաղաքացուն. «ՈւԱԶ-ի» 57-ամյա վարորդը և վրաերթի ենթարկված երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ երկու օր առաջ իր երեխային վրաերթի են ենթարկել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում:
Ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված քաղաքացին հաղորդում է տվել, որ ապրիլի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղում «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր 8-ամյա որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ինքը նախկինում ոստիկանություն չէր դիմել, քանի որ վրաերթ կատարած կին վարորդի եղբայրը խոստացել էր իր հետ կապ հաստատել:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Մուշ-2 թաղամաս տանող ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 36-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրիի Անկախության հրապարակում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 22.00-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին թաղամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայի և ծառին. «ԲՄՎ-ի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 09.25-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «JIN BEI» մակնիշի ավտոմեքենաներ. «JIN BEI-ի» 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 19.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և ծառին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 6-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Բջնի-Հրազդան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Նավուր գյուղում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 28-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: