1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

18.05.2020 11:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 15-ին, ժամը 08.00-ին, Երևանի Մելիք Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 22.10-ին, Երևանի Բաշինջաղյան և Ռուստամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 08.30-ին, Երևանի Իսահակ Գասպարյան փողոցում «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 18.10-ին, Երևանի Անդրանիկի փողոցից շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 25-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի շուկայի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 16.30-ին, Բերդ-Այգեպար ճանապարհի 4-րդ կմ-ին «Հունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 30-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 03.30-ին, Երևանի Գ. Նժդեհի հրապարակում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 23.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-217030», «Տոյոտա» և կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030-ի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 21.40-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 09.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 46-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 10.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 38-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 17-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 16-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Եղվարդ-Նոր Երզնկա ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:
Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին. 37-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 17-ին, ժամը 22.30-ին, Երևանի Կուստոյի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա երկաթե ցանկապատին և գլխիվայր շրջվել. 25-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 17-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 17-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Արագած-Աղավնատուն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2104» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտան» առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների: «Տոյոտայի» 52-ամյա վարորդը և վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 05.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են ընդունվել եւս երկու քաղաքացի:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Աուդիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 17-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Գորիս-Տաթև ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21043-ի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: