ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

17.02.2020 14:54 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 14-ին, ժամը 10.10-ին, Երևանի Խորենացու փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, հետո մեքենան բախվել է կայանված «Հոմ Մայդ Ռեֆռեշի» կցորդին, ապա կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի. 56-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 13-ին, ժամը 18.55-ին, Երևանի Տերյան փողոցում իրար են բախվել «Հոնդա», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդաի» 43-ամյա վարորդը փետրվարի 14-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 16.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Նիսանը» բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» երեք ուղևորները և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 13-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 43-ամյա քաղաքացին հայտնել է, որ փետրվարի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և մորը, ինչի հետևանքով իրենք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մայրը հայտնել էր, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 16.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2108-ի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 15.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 00.50-ին, Երևանի Քոչինյան փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հետազոտվելու նպատակով ընդունված 30-ամյա քաղաքացին հայտնել է, որ Դալար-Այգեստան ճանապարհին իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դալար-Այգեստան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. տուժող քաղաքացին մեքենայի վարորդն է։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել դաշտի մեջ. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 35-ամյա վարորդը և «Օպելի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 04.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 23-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 10.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հովտաշատ-Էջմիածին ճանապարհի 47-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղում իրար են բախվել է «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 75-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 14-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի 24-ամյա վարորդը և հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 14-ամյա պատանի և հայտնել, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ պատանին մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:

***
Փետրվարի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2121», «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 33-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գողթ գյուղում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. «Լեքսուսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան և Տիմիրյազևի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 48-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 15-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին. 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 15-ին, ժամը 17.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 15-ին, ժամը 10.45-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբրի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 42-րդ կմ-ին ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Հայքի հրապարակում իրար են բախվել է «ՎԱԶ-2107» և «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 22-ամյա ուղևորը շտապօգնության բրիգադի կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 15-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում «ՋԻՊ Վրանգլեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-21091» մակնիշի ավտոմեքենայի. «ՋԻՊ Վրանգլերի» 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 15-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի 30-րդ կմ-ին «ԼԻՖԱՆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 16-ին, ժամը 22.40-ին, Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 16-ին, ժամը 22.00-ին, Երևանի Շերամի փողոցում իրար են բախվել «Դեու», «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 16-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Կորսայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 16-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Փարաքար գյուղի Երևանյան -Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 16-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 293-րդ կմ-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Իժ-27175» մակնիշի ավտոմեքենայի. «Իժ-27175-ի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 34-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 16-ին, ժամը 12.35-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: