1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

14.07.2018 13:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

...

Հուլիսի 13-ին ժամը 15.05-ին Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքում մի կին հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին, ժամը 13.00-ին Գավրիլ Թ․-ն, վարելով 35 CF 364 համարանիշներով հաշվառված«Օպել» մակնիշի ավտոմեքենան, Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 շենքի մոտ իրեն վրաերթի է ենթարկել և տեղափոխել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն:
Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

...

Հուլիսի 13-ին ժամը 06.00-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում միմյանց են բախվել Սուրեն Թ․-ի վարած 35 QM 207 հաշվառման համարանիշներով «Մերսեդես Ե-320» մակնիշի և Սարգիս Շ․-ի վարած 35 UD 654 համարանիշներով հաշվառված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենանաերը։ Վթարի հետևանքով վարորդները, «Մերսեդես Ե-320»-ի ուղևոր Փայլակ Պ․-ն և «Օպել Վեկտրա» -ի ուղևորուհի Լուսինե Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» և «Մասիս» բժշկական կենտրոններ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ճանապարհային ոստիկանություն:

 

...

Հուլիսի 14-ին ժամը 00.20-ի սահմաններում, Ռուդիկ Գ-ն վարելով «ՎԱԶ-21099» մակնիշի 34 FL 270 հաշվառման համարանիշներով ավտոմեքենան, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 2-րդ կիլոմետրին շրջվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է մեկնել Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը՝ օեպերատիվ խմբով:
Նախապատրաստվում են նյութեր:

 

...

Հուլիսի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում Զոհրապ Վ․-ն, վարելով 34 ZZ 923 համարանիշներով հաշվառված «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, Օձուն-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կողաշրջվել ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Ալավերդի բժշկական կենտրոն»:
Նյութերն ուղարկվել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 5-րդ սպայական վաշտ:

 

...

Հուլիսի 13-ին, ժամը 15.30-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել Արմեն Հ․-ն
Բժշկական կենտրոն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արմեն Հ․-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 16-րդ կիլոմետրին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհին իրար են բախվել Արազ Ղ․-ի վարած «ԳԱԶ-31029» մակնիշի 35 VO 720 և Արմեն Հ-ի «Ֆոլկցվագեն»՝ 35 SM 644 հաշվառման համարանիշներով ավտոմեքենաները։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Սևանի բաժին։


...

Հուլիսի 13-ին ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Սիլվա Մ․-ին։ Արդյունքում վերջինս մարմնական վնասվածքով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Մեկնել է Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ՝ օպերատիվ խմբով։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտ:

 

...

Հուլիսի 13-ին ժամը 14.00-ի սահմաններում, 15-ամյա Արարատ Մ․-ն, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի 35 PQ 274 համարանիշներով հաշվառված ավտոմեքենան, Վայք-Մարտիրոս ճանապարհի 15-րդ կիլոմետրին կորցրել է կառավարումը, կողաշրջվել ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Վայք» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

...

Հուլիսի 13-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Անդրանիկ Ղ․-ն վարելով 35 LD 332 հաշվառման համարանիշներով «Ֆորդ» ավտոմեքենան, Այգեձոր գյուղի վերջնամասում վրաերթի է ենթարկել 10-ամյա Ալեն Դ․-ին և իր մեքենայով տեղափոխել է «Այգեձորի առողջության կենտրոն»:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: