ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

09.03.2020 14:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 5-ին, ժամը 21.40-ին, Երեւանի Հերացու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 6-ին, ժամը 11.40-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «ՋԻՊ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 33-ամյա և «ՎԱԶ-2106-ի» 64-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 1-ին, ժամը 17.40-ին, Երեւանի Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Օպել», «ԳԱԶ-3102» և «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21065-ի» 58-ամյա վարորդը մարտի 6-ին, ժամը 13.00-ին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 6-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 67-ամյա քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.10-ի սահմաններում, Երեւանի Խանջյան փողոցում թիվ 46 երթուղու ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով սրահում ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 6-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Հալաբյան փողոցի և Եղվարդի խճուղու հատման մասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 5-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Նուբարաշենի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 17-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 6-ին, ժամը 17.10-ին, Երեւանի Ավանի 6-րդ փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 6-ին, ժամը 08.30-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, հիվանդանոց է դիմել 45-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Աշտարակ-Կոշ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 7-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավան գյուղից Բերքանուշ գյուղ տանող ճանապարհին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 6-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հանրապետության փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ենթարկվել վթարի. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 6-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանից Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղ տանող ճանապարհին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան Սանի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Սանիի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 7-ին, ժամը 11.40-ին, Երեւանի Տիգրանյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2112-ի» 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 7-ին, ժամը 12.10-ին, Երեւանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» , «Միցուբիշի», «Օպել» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ-ի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

 

Լրացված․ 23․03․20

Մարտի 7-ին, ժամը 03.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածելով քարերին՝ շրջվել է. 27-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 7-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 56-րդ կմ-ին «Մերսեդես Բենց » մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ բախվել է «Ֆոլքսվագեն Քրաֆտեր » մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21061-ի» 40-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 7-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Շահումյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հանրապետության փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿԻԱ» և «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենաների. «ԿԻԱ-ի» 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 7-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Զ. Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ինքնավթար, տեղում եղել է մեկ տղամարդ, որի մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա». նա հրաժարվել է բուժօգնությունից և իր տվյալները հայտնելուց:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.50-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Զ. Անդրանիկի փողոցում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և շրջվել, իսկ դեպքի վայրում ոչ ոք չի եղել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը, ինչպես և անհայտ տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-4331» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 8-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 41-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը, «Օպելի» 46-ամյա վարորդը և 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որին մարմնական վնասվածքներով վարորդն իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 9-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվանծքներով իրենց մոտ է ընդունվել 22-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է իրենց տան աստիճաններից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «ՎԱԶ-2108-ը» բախվել է Վ. Սարգսյան փողոցի տներից մեկի ցանկապատին . «ՎԱԶ-2108-ի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Հայկավան գյուղի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074-ի» 29-ամյա վարորդը, «ՎԱԶ-21061-ի» 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 8-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063-ի» 39-ամյա ուղևորուհին և «Միցուբիշի Պաջերոյի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.15-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել նաև «Միցուբիշի Պաջերոյի» 50-ամյա ուղևորուհին:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 8-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: