ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

08.09.2018 12:39 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տերյան փողոցու վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:


...
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, Անտառային փողոցում միմյանց են բախվել «Նիսսան», «Մերսեդես» և «Պորշե» մակնիշի ավտոմեքենաներ, որի հետևանքով «Պորշե»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

...
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.20-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին ու հայտնել, որ ՀԱ Բ2 թաղամասում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին միմյանց են բախվել «ԳԱԶել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Մերսեդես»-ի 32 և 30-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Սեպտեմբերի 8-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Ջանֆիդա գյուղի սկզբնամասում միմյանց են բախվել <> մակնիշի 3 ավտոմեքենա, որի հետևանքով մեկի վարորդը տեղում մահացել, երկուսինը տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։

...
Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Քարվաճառ-Վարդենիս ճանապարհի սկզբնամասում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, որի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:


...
Սեպտեմբերի 7-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Ալավերդի-Օձուն ճանապարհի ոլորաններում «ՈւԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը, որի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

...
Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Պտղնի գյուղում բախվել է քարերին։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Սեպտեմբերի 7-ին, ժամը 05.20-ին սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 94-րդ կիլոմետրին միմյանց են բախվել «ՀՈՎՈ» մակնիշի երկու բեռնատար, որի հետևանքով բեռնատարներից մեկի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


...
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կիլոմետրին «ԳԱԶ-322133» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 5 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: