1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

08.04.2020 11:35 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 7-ին, ժամը 16.05-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում մոպեդ է կողաշրջվել. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 6-ին, ժամը 20.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. 43-ամյա ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 7-ին, ժամը 13.40-ին, Երևանի Բաբաջանյան և Ալմա Աթայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 7-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում իրար են բախվել «Համեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 72-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 8-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Թալին քաղաքի Սպանդարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և շրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 7-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել. 35-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 7-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ 3» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն Գոլֆ 3-ի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 7-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենան խփել է ձախակողմյան հատվածի բետոնե էլեկտրասյանը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: