ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 00.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Իրբիս» մոտոցիկլը բախվել է մայթեզրին և շրջվել. 27-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, Երևանի Խորենացու փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է հոկտեմբերի 2-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 00.10-ին, Հրազդանի կիրճում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և հայտնվել գետում. 18-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերությունում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ապա «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 35 և 20-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, Երևանի Վաղարշյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու և 10-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել», «Լեքսուս» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ների վարորդները և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.40-ին, Վանաձորի Երևանյան խճուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64 և 28-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 196-րդ կմ-ին՝ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտ, «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122,9-րդ կմ-ին «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին «Միցուբիշի գրանդիս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 141 կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.10-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.45-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Իվեկո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 30-ամյա վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ին, Երևանի Բրազիլիայի հրապարակում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.20-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մռավյան փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Արաքս-Սարդարապատ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 21-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորակում. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցում «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել՝ 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21150»-ի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և հարվածել բետոնե պատնեշին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Սուզուկի» մոտոցիկլը բախվել է էլեկտրասյանը. 27-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.10-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Ռենո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 20-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.05-ին, Երևանի Կիևյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.00-ին, Երևանի Նանսենի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է երկաթյա սյանը. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ «Օպել»-ի 32-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, Աշոցք-Մեծ Սեպասար ճանապարհի 5-րդ կմ-ին «Հոնդաի Ակցենտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։