ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.07.2020 12:35 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 6-ին, ժամը 08.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում վրաերթի էր ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը ժամը 14.50-ին բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 7-ին, ժամը 01.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել անհայտ և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074-ի» 18-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում «Տոյոտա Մարկիքս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 6-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում «Տոյոտա Վիտս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
«Տոյոտա Վիտսի» վարորդը ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 6-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063-ի» 64-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 80-ամյա վարորդը ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: