1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

05.03.2020 13:03 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 3-ին, ժամը 20.30-ին, 16-ամյա պատանին Երեւանի Ղափանցյան փողոցում վարել է անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի կվադրոցիկլ և ընկել. մարտի 4-ին, ժամը 16.15-ին, նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Ադանայի փողոցում «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 22.30-ին, Երեւանի Գայի պողոտայում անհայտ երթուղու ավտոբուսի վարորդի արգելակման հետևանքով 24-ամյա քաղաքացին ավտոբուսի սրահում ձեռքը խփել է բռնակին. մարտի 4-ին նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատի Բերքանուշ գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ոստան-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. 39-ամյա վարորդը և 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, «Լադա-21101» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի. «Լադա-21101-ի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է խաչմերուկում տեղադրված երկաթյա խաչին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Գորիս-Սիսիան ճանապարհի 5-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 30-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 107-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Ռաֆ-4» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 57-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: