ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.06.2021 11:47 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 11․06․21թ․

Մայիսի 31-ին, ժամը 17.30-ին, Երևանի Հ. Էմինի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և հեռացել դեպքի վայրից. 8-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

ԼՐԱՑՎԱԾ․ 02․06․21թ․

Մայիսի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Տոյոտա», «ՎԱԶ-21083» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21083»-ի և «Մերսեդեսի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 23.25-ին, Երևանի Արգիշտիի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 13.30-ին, Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 23.25-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Օպել», «Նիսան», «ԲՄՎ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 18.30-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 04.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «CAT AP 500E» ասֆալտափռիչ տեխնիկային. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 13.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Իվեկո» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 89-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 15.00-ին, Երևանի Նանսենի և Մոլդովական փողոցների խաչմերուկում «Հայասա» մոտոցիկլետը կողաշրջվել է. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 76-րդ կմ-ին իրար են բախվել «MG ZS EV» և «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Լուսակունք-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվելով հայտնվել դաշտում. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա վարորդը և «Միցուբիշիի» 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: