ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

01.06.2020 14:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Մայիսի 28-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Փարպեցու և Ալիշանի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի կնոջ, որն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 26-ին, ժամը 19.30-ին, Երևանի Միրաքյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 31-ամյա վարորդը և «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 28-ին, ժամը 00.05-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի և Հյուսիս-Հարավ մայրուղու հատման վայրում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 28-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 27-ին, ժամը 05.30-ին, Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, այնուհետև` կայանված ավտոմեքենաների. «Տոյոտայի» 49-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 27-ին, ժամը 08.50-ին, Երևանի Թոթովենցի և Մոլդովական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 27-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորուհիները և «Օպելի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 27-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 49-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորը, «Լեքսուսի» 57-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 27-ին ժամը 14.20-ի սահմաններում, Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենայով հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 27-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել Երևան-Մեղրի ճանապարհին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 27-ին, ժամը 10.20-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին ընկել է ձորակը. 64-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 28-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Լեռ Կամսարի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ-32213» ավտոբուս. ավտոբուսի 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 28-ին, ժամը 16.20-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և երկու «Օպել» մակնիշն ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 28-ին, ժամը 12.55-ի սահմաններում, Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշիի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 28-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ավտովթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորակը և կողաշրջվել. 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 28-ին ժամը 03.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում «ԲՄՎ» մակնիշիի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակաշարին. 26-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 30-ին, ժամը 15.45-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «ԿԻԱ» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 30-ին, ժամը 13.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենաներ. ԳԱԶ-21-ի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 30-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արգավանդ գյուղում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու և դեպքի վայրից դիմել փախուստի:
Մայիսի 31-ին, ժամը 01.15-ին, ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121», «Աուդի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 68-ամյա վարորդը և 62-ամյա ուղևորը և «Աուդիի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 30-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 30-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Գիրաթաղ գյուղում «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 31-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտաքար գյուղի վարչական տարածքի «Հրեշտակների ձորի» հատվածում «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 31-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Փոքր Վեդի-Լուսառատ ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Պեժո 405» մակնիշի ավտոմեքենայի. «Պեժո 405-ի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 31-ին, ժամը16.00-ի սահմաններում, Գառնի-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Տոյոտա», «ՎԱԶ-21099» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 31-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Արթիկ քաղաքից անտառաշերտ տանող ճանապարհին «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում «Օպել Սինտրա» մակնիշի մեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն Վենտոյի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 18.00-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում հեծանիվը բախվել է կայանված «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի. 18-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 19.40-ին, Երևանի Ա. Իոսիֆյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 71-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 17-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա», երկու «Մերսեդես» և երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես» և «Նիսան» մեքենաների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին՝ Փարաքար գյուղում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, փլուզել ճամփեզրի տներից մեկի քարե պարիսպը և հայտնվել տան բակում. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 8-ամյա տղա: Ըստ հոր հայտարարության՝ որդին վնասվածքները ստացել է հեծանվից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում տղային վրաերթի է ենթարկել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099-ի» 41-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 49-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 16.00-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 67-րդ կմ-ին «ԿԻԱ Սերատո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Ողջի գետը. 22-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2121-ի» 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 30-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիու, այնուհետև՝ ծառին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 1-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Կանաչուտ գյուղում բախվել է ճամփեզրի ծառին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: