1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

25.02.2020 12:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արտաշիսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Փետրվարի 25-ին, ժամը 00.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում «ՎԱԶ-219010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 69-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 09.25-ին, Երևանի Իսակովի պողոտայում թիվ 44 երթուղու ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 35-ամյա ուղևորը ավտոբուսի սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 15.50-ին, Երևանի Դավիթ Բեկի և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Վեդի քաղաքի Թումանյան փողոցում «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶԵԼ-33021» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա Ջ-ի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Էջիմածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-320» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Կապան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենց C-180-ի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: