1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.12.2020 12:14 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 05.40-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. դեկտեմբերի 22-ին «Լեքսուսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին, Երևանի Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ին, Երևանի Շինարարների փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.25-ին, Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել
«ԲՄՎ», «Տոյոտա», «Հունդայի» և կայանված «Միցուբիշի», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 01.15-ին, Երևանի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է տներից մեկի մուտքի դռանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 24-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-21102» և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ. դեկտեմբերի 22-ին «Ռենջ Ռովերի» 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 22.30-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 63-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնաբվածքներով բուժօգնության է դիմել 58-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին՝ Սպիտակի ոլորաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա արգելապատնեշին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 18-ամյա և «Օպելի» 25-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.15-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 30-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.25-ի սահմաններում, Սևան-Վարսեր ճանապարհի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է ինքնավթարի, ինչի հետևանքով 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «Մերսեդես Վիանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21150-ի» 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասավածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ին, Գյումրի-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099-ի» 40-ամյա վարորդը և «Օպել-Աստրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 182-րդ կմ-ին «Տոյոտա-Իպսում» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 38-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: