ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.07.2020 13:41 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 17-ին, ժամը 18.00-ին, Երևանի Այգեստանի 9-րդ փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 16.20-ին, Երևանի Սունդուկյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 10.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21073» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21073-ի» 18-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 28-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈւԱԶ-3151» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 29-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 21.23-ին, Մեղրի քաղաքում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենց Ե 320-ի» 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 18-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. 77-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 19.05-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 18-ին, ժամը 00.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի ստորգետնյա թունելում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին և թունելի սյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 20.45-ին, Երևանի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-312132» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 18-ին, ժամը 08.25-ին, Երևանի Բագրատունյաց և Եղ. Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «HAYASA» մոտոցիկլ. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 18-ին, ժամը 21.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին, ժամը 23.10-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտայի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102-ի» 16-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Սևան քաղաքի Սայաթ-Նովայի և Սարգիս Սևանեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21053-ի» 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Դսեղ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 12 մետր բարձրությունից գլորվելով՝ հայտնվել է երկաթգծի հարակից տարածքում. 30-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 18-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Առինջ գյուղում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 46-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 24-ամյա քաղաքացի և հայտնել, որ իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուն ինքն է վրաերթի ենթարկել։
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 18-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 82-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 18.25-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կանաչուտ գյուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պարսպին և կողաշրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014-ի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Oպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել չորս քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 10.35-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 18.30-ին, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 66-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կապան քաղաքում իրար են բախվել «Oպել Վեկտրա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Oպել Վեկտրայի» 50-ամյա վարորդը և «Մերսեդես Բենցի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Նորաշենիկ-Կապան ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՄՏԶ-82» տրակտորը Ջերմուկի «Հաջալի» կոչվող տարածքում կողաշրջվել է. 56-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: