ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.05.2022 12:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Շարուրի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը մայիսի 16-ին մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 02.20-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի վրա իրար են բախվել «Մերսեդես» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 18.00-ին, Երևանի Գյուլբենկյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 27-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում իրար են բախվել «ԲՄՎ-X 5» և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ԲՄՎ-X 5»-ը բախվել է կայանված «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների. «Մերսեդես Սպրինտերի» 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու և Թևոսյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհին իրար են բախվել «Կիա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 10.15-ին, ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 8-ամյա տղա. նրա ծնողը հայտնել է, որ երեխան Քասախ գյուղում վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ մայիսի 16-ին, ժամը 10.05-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդը Կոտայքի մարզի Քասախ գյուղում վրաերթի է ենթարկել տղային։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: