1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.12.2020 14:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.50-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հյունդաիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.15-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.50-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայիի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.45-ին, Երևանի Արցախի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.55-ին, Երևանի Նոր Արեշի 3-րդ և Աթոյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.10-ին, Երևանի Բաբայան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 41-ամյա վարորդը և «ԲՄՎ-ի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել», «Հունդայի», կայանված «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայիի» 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.10-ին, Երևանի Գայի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին. 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 14.50-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.10-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել», կայանված «ԲՄՎ» և կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 29-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.50-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 73-րդ կմ-ին «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին՝ առաջացնելով գազի արտահոսք. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես Ց-180» և «Մերսեդես Էս-500» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Էս-500-ի» 46-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32.6-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Օպել» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» և «Օպելի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.05-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Սուբարու» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարույի» 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գետարգել գյուղ տանող ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 22-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» և մեկ այլ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների. «Մերսեդեսի» մոտ կանգնած 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: