1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.12.2020 13:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.12.2020 ԼՐԱՑՎԱԾ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դանիել Վարուժանի և Վանթյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդն իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Նախապատրաստվում են նյութեր:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.15-ին, Երևանի Քաջազնունու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 25-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 06.30-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դանիել Վարուժանի և Վանթյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Արևշատ-Լանջազատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 28-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 47 կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատի մարզի Եղեգնավան գյուղում իրար են բախվել «Վոլվո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 53-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: