ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

03.12.2019 15:51 ՃՏ պատահարներ

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ․ 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 01.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով 27-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մաշտոցի, Բաղրամյան և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր։

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ներից մեկի 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 1-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբելյան և Շինարարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 00.10-ին, Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը և ծառին․ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 23.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ․ «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դեկտեմբերի 1-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մոտ 80 տարեկան անձը չպարզված տղամարդ, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու։
Պարզվել է անձի ինքնությունը։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 2-ին բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 42-ամյա մի տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, Բաբաջանյան փողոցում իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս ինքն է անզգուշաբար վրաերթի ենթարկել 80-ամյա քաղաքացուն:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 15.15-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «ԿԻԱ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ․ «Օպել»-ի 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր։

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտ իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշ ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 08.30-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 71 կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել դաշտը․ 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վերին Արտաշատ-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհի Այգեզարդ գյուղի հատվածում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» բեռնատարը և «ՎԱԶ-2107»․ վարորդները և «ՎԱԶ-2107»-ի 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի Սայաթ-Նովա գյուղի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ․ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ․ «Օպել»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիանա» և «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 5 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան բախվել է «Նիսան Տիդա» և վերը նշված «Տոյոտա 4 Ռաններ» ավտոմեքենաներին՝ պատճառելով նյութական վնաս։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 16-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել․ վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Նախապատրասվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 67-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր։

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին ընկել է ճամփեզրի ձորակը․ 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 01 00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասում բախվել է ծառին․ 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ․ «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ և իր մեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 318-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա Կալդինա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո բախվել են կայանված «Տոյոտա» և երկու «Հոնդա» մակնիշի մեքենաների․ առաջին «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: