ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

03.08.2020 13:02 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 30-ին, ժամը 23.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 16.00-ին, Երևանի Փիրումյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074-ի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 18.25-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213-ի» 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 15.00-ին, Երևանի Նոր Արեշի 33-րդ փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 00.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մամիկոնյանց և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, ո՚րը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 00.20-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», կայանված «Մերսեդես», «ԲՄՎ», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 24-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 62-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Վազգեն Առաջինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա ուղևորը և «Տոյոտայի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 56-րդ կմ-ին «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 23-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում մոտոցիկլը բախվել է հետընթաց կատարող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. 35-ամյա մոտոցիկլավարը եւ 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Oգոստոսի 1-ին, ժամը 18.40-ին, Երևանի Ռոստովյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063-ի» 4-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 10.25-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել», «Ֆորդ», «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. Հունդաիի» 31-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցում «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաների, այնուհետև «ԲՄՎ X5-ի» վարորդը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած երեք քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Կարմրաշեն-Թալին ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 19-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 63-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև հողաթմբին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել փոսը. 43-ամյա վարորդը և 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 1-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Շիրակացու և Կ. Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ. 28-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Արթիկ-Անուշավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 21-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 21.40-ին, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Գորիսի Արցախյան խճուղու և Վերիշեն գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈւԱԶ-31622» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրայի» 21-ամյա վարորդը և «ՈւԱԶ-31622-ի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 10.25-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 12-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի սյանը. 67-ամյա վարորդը և 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան-Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 71-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Շահումյան և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որին շտապօգնության աշխատակիցների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24-ի» 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: