1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.06.2021 12:26 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 02.07.2021
Հունիսի 27-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար էին բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտան» ընկել էր ձորակը. «Տոյոտայի» 48-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 00.20-ին, «Տոյոտայի» 48-ամյա վարորդ Հրաչ Մկրտչյանը մահացել է:
Կատարվում է քննություն։



Հունիսի 26-ին, ժամը 09.15-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և տրակտոր. «Մերսեդեսի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 01.00-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 17.30-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե բաժանարար պատին և մայթեզրի մետաղյա ճաղերին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 03.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Դաֆ» մակնիշի ավտոմեքենայի. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» և «Հովո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի տան քարե պարսպին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» երեք ուղևորները
մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Վազգեն Առաջինի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գր. Նարեկացու փողոցում իրար են բախվել «Դեու» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեուի» 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 39-րդ կմ-ին «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա», «Կիա Սորենտո» և «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Ֆոկուսի» վարորդը, երկու ուղևորները, «Կիա Սորենտոյի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Լոռու մարզի Օձուն գյուղի գերեզմանատան մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը. 74-ամյա վարորդը և 72-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 16.30-ին, Նոր Գեղի գյուղի Ֆ. Թևոսյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԳԱԶելի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է տրակտորի. «ՎԱԶ-2107-ի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 13.50-ին, Երևանի Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 14.10-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Մեատ Լեոն» մակնիշի ավտոմեքենաներ. «Մեատ Լեոնի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 26-ին, ժամը 23.15-ին, Երևանի Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 75-րդ կմ-ին իրար են բախվել Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 18.20-ին, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 36-ամյա վարորդը եւ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 08.50-ին, հաղորդում է ստացվել, որ Զարթոնք գյուղի տարածքում գնացքը բախվել է ավտոմեքենայի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի երկաթգծի 36-րդ կմ-ին գնացքը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. 64-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 10.00-ին, Ծովագյուղ - Դրախտիկ-Շորժա ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա Ֆորտե» մակնիշի ավտոմեքենա և տրակտոր. «Կիա Ֆորտեի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտան» ընկել է ձորակը. «Տոյոտայի» 48-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին, գլորվել ձորը և այրվել. 31-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 74-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Կրայսլերը» բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «Կրայսլերի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 27-ին, ժամը 17.00-ին, Այգեձոր-Չինարի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Զիլ» ավտոմեքենայի. «Օպելի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: