ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.07.2021 12:13 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հերացու փողոցի թունելում իրար են բախվել «Մերսեդես», «Լեքսուս» և «ԿԻԱ» մակնիշի մեքենաներ. «ԿԻԱ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 22-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել են «Օպել» մակնիշի մեքենան և մոտոցիկլետը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 02.30-ին, «Հոնդա» մակնիշի մեքենան Ներքին Չարբախի 8-րդ փողոցում բախվել է պատին. 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 16.00-ին, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 01.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 10.50-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, այնուհետև «ԲՄՎ»-ն բախվել է «ՖՈՐԴ» մակնիշի մեքենայի. «ԲՄՎ»-ի 21-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 16.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 17-ամյա աղջիկը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 08.50-ին, Գայի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու մեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 15.00-ին, Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 40-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «ԲՄՎ X-5» մակնիշի մեքենան Ալաշկերտ-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 24-ին, ժամը 00.48-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գայի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԳԱԶ 53-12» մակնիշի մեքենան Գորիս-Շինուհայր ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում իրար են բախվել «ՈՒԱԶ-469 Բ» և «ԳԱԶ-3105» մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: